Google-ը, Facebook-ը եւ Twitter-ը չեն պայքարում Համացացում ահաբեկչության քարոզչության դեմ. բրիտանացի պատգամավորներ
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google, Facebook եւ Twitter ընկերությունները պայքար չեն մղում այն քարոզչության դեմ, որն ահաբեկիչները տարածում են իրենց ինտերնետ-ծառայություններում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներքին գործերի կոմիտեի զեկույցում:
Ժողովրդական ընտրյալների կարծիքով՝ սոցիալական ցանցերը եւ մյուս ինտերնետ-ծառայությունները դարձել են «քարոզչության տարածման միջոց եւ ծայրահեղական ու ահաբեկչական խմբավորումների «նոր անդամների հավաքագրման հարթակներ»:
«Այնպիսի խոշոր կորպորացիաներ, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը եւ Twitter-ը, որոնք ունեն միլիարդավոր եկամուտներ, միտումնավոր չեն զբաղվում այդ սպառնալիքի դեմ պայքարով եւ խույս են տալիս պատասխանատվությունից՝ թաքնվելով վերազգային իրավական կարգավիճակի ներքո»,- ասել Է խորհրդարանի ներքին գործերի կոմիտեի նախագահ Քիթ Վազը՝ նշելով, որ թվարկված ընկերությունները «գիտեն, որ իրենց կայքերն օգտագործվում են ահաբեկիչների կողմից», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում