Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 84-ի
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել Է 84-ի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն, ով երկրի վարչապետ Մատեո Ռենցիի հետ գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից ոչ հեռո գտնվող Ամատրիչե քաղաքում, տեղեկացրել է, որ միայն այս քաղաքում և մոտակա Ակկումոլիում զոհվել է նվազագույնը 60 մարդ:
Գրեթե միաժամանակ Մարկե շրջանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ այս տարածաշրջանում զոհվել է 24 մարդ: Բացի այդ, բազմաթիվ մարդիկ մինչ այժմ համարվում են անհետ կորած և նրանց հստակ թիվը ճշգրտել դեռևս հնարավոր չի համարվում:
Ի հիշատակ երկրաշարժի զոհերի` Իտալիայում իջեցվել են երկրի պետական և Եվրամիության դրոշները:
6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցելտեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետրխորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայիմարզում: Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարքքաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել ԻտալիայիԼացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում:
Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն, Պեսկար դելՏրոնտոն, Ակումուլին: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Հռոմում:
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ ևարևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում