Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 73-ի

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 73-ի

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել Է 73-ի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ը, իտալական հեռուստաընկերությանը հայտնել են երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունից: Բացի այդ`100 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի է ունեցելտեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետրխորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայիմարզում: Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարքքաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել ԻտալիայիԼացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում:

Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն, Պեսկար դելՏրոնտոն, Ակումուլին: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Հռոմում:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ ևարևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am