Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի և Սենատի նախագահներին

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Իտալիայի Պատգամավորների 
պալատի և 
Սենատի նախագահներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիին և Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի տիկին նախագահ, ցավով տեղեկացանք Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին:  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում  մարդկային զոհերի պատճառ հանդիսացած արհավիրքի կապակցությամբ:

Դժվարին այս պահին մեր զորակցությունն ու համերաշխությունն եմ ցանկանում հայտնել զոհերի եւ վիրավորների ընտանիքներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am