Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

4,9 մագնիտուդով նոր երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայում

4,9 մագնիտուդով նոր երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4,9 մագնիտուդով նոր երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RAI News հեռուստաընկերությունը:

Նրա տվյալներով՝ կրկնական ստորգետնյա ցնցումները (հետցնցումները) զգացվել են ընդարձակ տարածքում, այդ թվում՝ Հռոմում:

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին): Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Լացիո մայրաքաղաքային մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետր խորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել Է ժամը 04:34-ին Ումբրիայի մարզում: Երկրի մակերեւույթի տատանումներ Է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել Իտալիայի Լացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում: Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն, Պեսկար դել Տրոնտոն, Ակումուլին: 

Ավելի վաղ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ազգային նախարարության մամուլի ծառայության ղեկավար Իմակոլատա Պոստիլիոնեն Հռոմում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է, որ  ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի: Նա հավելել Է, որ ներկայում մեծ թվով մարդիկ անհայտ կորած են համարվում, եւ տարերային աղետի զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, դեռ կմեծանա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am