Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է օգնություն ցուցաբերել Իտալիային

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է օգնություն ցուցաբերել Իտալիային

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Իտալիայի կառավարությանը անհրաժեշտ օգնություն տրամադրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռիա Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսը: Վերջինիս խոսքով` իրենց համակարգը կապի մեջ է Իտալիայի ղեկավարության հետ և երկուստեք կարիքների գնահատում են իրականացնում՝ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:

«Դեռ իտալական կառավարությունը դիմել Կոպեռնիկոսի անվան արտակարգ իրավիճակների ծառայությանը՝ արբանյակների միջոցով ներկայացնելու վնասի ծավալները աղետի գոտում: Այն, իհարկե, կկատարվի»,- նշված է Բրյուսելում Ստիլիանիդիսի արած հայտարարության մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am