Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ապօրինի ծառահատումների և «Հայանտառ»-ի պաշտոնյաների անփութության դեպքերով հարուցվել է քրեական գործ

Ապօրինի ծառահատումների և «Հայանտառ»-ի պաշտոնյաների անփութության դեպքերով 
հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի «Իջևան», «Այգեհովիտ», «Գանձաքար» և «Խաչարձան» անտառպետություններում նշանակվել են ստուգումներ՝ քննությանը հետաքրքրող մի շարք հարցերի պարզաբանման համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ ՊՈԱԿ-ի «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հիշյալ անտառպետություններում քննությանը դեռևս չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են 182 ծառեր: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի «Իջևան», «Այգեհովիտ», «Գանձաքար» և «Խաչարձան» անտառպետություններում ստուգումներով արձանագրված՝ պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառած ապօրինի ծառահատումների և նույն ՊՈԱԿ-ի «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am