Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 14 մարդ է զոհվել Իտալիայի կենտրոնական շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է La Repubblica թերթը:

6,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին) , դրան հաջորդել է 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը:

Երկրաշարժը, որն ընդարձակ տարածք է ընդգրկել, զգացվել է բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Պերուջայում, Ռիետիում, Նորչում: Հաղորդվում է վնասված շենքերի, ճանապարհների ու կամուրջների մասին: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Հռոմում: Պաշտոնական իշխանությունների հաղորդումների համաձայն՝ առանձին վայրերում փլատակների տակ մարդիկ են մնում:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, փրկարար գործողությունները դժվարացնում Է այն, որ երկրաշարժի հարվածին ենթարկված շրջաններից շատերը դժվարամտչելի են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am