Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գիտնականները նշել են երեխաների կողմից շաքարի օգտագործման օրական նորման

Գիտնականները նշել են երեխաների կողմից շաքարի օգտագործման օրական նորման

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկուսից մինչեւ 18 տարեկան երեխաները կերակրի մեջ օրական պետք Է օգտագործեն վեց թեյի գդալ (25 գրամ) շաքար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Circulation հանդեսում:

Գիտնականներն այսչափ տարբեր տարիքի երեխաների համար միասնական նորմա են առաջարկում, որպեսզի այդ թիվը լինի պարզ եւ հեշտությամբ հիշվի ծնողների ու բուժաշխատողների կողմից: Այս նորման գերազանցող քանակություններով շաքարի օգտագործումը (խոսքն ավելացված շաքարի մասին Է) կապում են սրտանոթային հիվանդությունների եւ ճարպակալման վտանգի լրացուցիչ գործոնների հետ:

Այն երեխաները, որոնք չարաշահում են շատ շաքար պարունակող խմիչքներն ու ճաշատեսակները, քիչ են օգտագործում առողջ սնունդ՝ մրգեր, բանջարեղեն եւ ճարպի ցածր պարունակությամբ կաթնամթերքներ:    

Բացի այդ, փորձագետները խորհուրդ են տալիս բացառել շաքարը երկու տարեկանից ցածր երեխաների սննդակարգից: Այս տարիքում մարդկանց մոտ կալորիաների պահանջը համեմատաբար մեծ չԷ, եւ շաքարի հատուկ անհրաժեշտություն չկա:

Բացի այդ, հենց վաղ տարիքում են ձեւավորվում մարդու սննդային  հակումները, եւ քաղցրի նկատմամբ սերը երեխաներին ստիպում Է ապագայում հրաժարվել ավելի առողջ սննդից:

Նշվում Է, որ ավելացված շաքարի գլխավոր աղբյուրներն են՝ գազավորված ըմպելիքները, Էներգետիկ, մարզական խմիչքները եւ սառը թեյերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am