Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Քլինթոնը շարունակում է Թրամփին գերազանցել ութ տոկոսային կետով. NBC News

Քլինթոնը շարունակում է Թրամփին գերազանցել ութ տոկոսային կետով. NBC News

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ժողովրդականությամբ շարունակում Է գերազանցել Հանրապետական կուսակցությունից իր հիմնական մրցակցին՝ Դոնալդ Թրամփին. տարբերությունը պահպանվում Է ութ տոկոսային կետի նշագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են առցանց հարցման տվյալները, որն անցկացվել Է NBC News հեռուստաալիքի կողմից:

Նոր տվյալների համաձայն՝ հարցման մասնակիցների 50 տոկոսը Քլինթոնի օգտին կքվեարկեր, «եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվեին այսօր», Թրամփի օգտին իր ձայնը կտար ընտրողների 42 տոկոսը: Ընտրողների նախապատվությունների նույն այս տարբերությունը՝ 8 տոկոսային կետ, ցույց Է տվել այն հարցումը, որն անցկացրել են Reuters գործակալությունը եւ Ipsos ընկերությունը, դրա արդյունքները հրապարակվել Էին օգոստոսի 19-ին:

ԱՄՆ-ի նախագահի եւ Կոնգրեսի երկու պալատների ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 8-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am