Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Բեյոնսեն հագուստը նվիրել Է Lemonade նոր ալբոմի լույսընծայմանը

Բեյոնսեն հագուստը նվիրել Է Lemonade նոր ալբոմի լույսընծայմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն ներկայացրել Է հագուստի եւ աքսեսուարների նոր հավաքածու՝ նվիրված Lemonade նոր ալբոմի լույսընծայմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հաղորդել Է Highsnobiety-ն:

Մարզաշապիկների, բլուզների եւ հուդիների վրա պատկերված են կիտրոններ եւ դեղին զգեստներով աղջիկներ՝ բեյսբոլի զարկիչները ձեռքներին՝ Բեյոնսեի կերպարը տեսահոլովակներից մեկում: Հագուստը եւ աքսեսուարներն արդեն հայտնվել են վաճառքում, դրանց գներն սկսվում են 25 դոլարից: Հավաքածուն մատչելի Է Համացանցում:

Բեյոնսեն r'n'b ժանրի ամենահանրաճանաչ կատարողներից մեկն Է: Նրա սոլո դիսկոգրաֆիայում հինգ ալբոմներ են: Բեյոնսեն ունի «Գրեմմիի» 20 պարգեւ՝ ինչպես խմբի կազմում ձայնագրված երաժշտության, այնպես Էլ սոլո ձայնագրությունների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am