Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Վրացական երազանքը» առաջատարն է կուսակցությունների վարկանիշում. GFK

«Վրացական երազանքը» առաջատարն է կուսակցությունների վարկանիշում. GFK

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունն առաջին տեղն Է զբաղեցրել կուսակցությունների վարկանիշում, որն աշխարհի խոշորագույն հետազոտական ընկերություններից մեկի՝ GFK-ի կողմից կազմվել Է խորհրդարանական ընտրություններից մեկուկես ամիս առաջ, տեղեկացնում Է «Արմնպրես»-ը: 

Ուսումնասիրությունը GFK-ին պատվիրել Էր «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը վարկանիշը գլխավորում Է 35,9 տոկոս ձայներով, իսկ երկրորդ տեղում «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությունն Է (34,2 տոկոս): Վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է հայտնի օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի «Շարժում. Պետություն ժողովրդի համար» կուսակցությունը (9,8 տոկոս):

Նրանց 5,4 տոկոս ձայներով հաջորդում Է Շալվա Նաթելաշվիլիի «Լեյբորիստական կուսակցությունը» եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (4,5 տոկոս):

Յոթնյակը եզրափակում են «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը, որի առաջնորդը «Օբյեկտիվ» հեռուստաընկերության հիմնադիր Իրմա Ինաշվիլին Է (2,4 տոկոս), եւ Վրաստանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի «Միավորված ժողովրդավարական շարժում» կուսակցությունը (2,2 տոկոս):   

Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 8-ին: Դրանց մասնակցելու համար արդեն գրանցվել Է 45 կուսակցություն:

Կուսակցությունների վարկանիշը կազմվել Է օգոստոսի 2-ից մինչեւ 18-ն ընկած ժամանահատվածում ամբողջ Վրաստանում 2 հազար 200 մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքների հիման վրա: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 2,1 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am