Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վերաքննիչ դատարանը մերժել է Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Վերաքննիչ դատարանը մերժել է Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու 
միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արամ Մանուկյանը մասնակցել է դատական նիստին, նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան է բերվել շտապօգնության մեքենայով, իսկ դահլիճ մտցվել պատգարակով:

Լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը նշեց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը` ունենալով ենթադրություններ, թե Արամ Մանուկյանը կարող է խուսափել նախաքննությունից և խոչընդոտել քննությանը: Ինեսա Պետրոսյանը նաև հայտնեց, որ Արամ Մանուկյանը դատարանում հանդես է եկել ելույթով:

 Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am