Քրդերը գերի են վերցրել 230 սիրիացի զինվորականների եւ աշխարհազորայինների. ANFNews
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական ինքնապաշտպանական ուժերի մարտիկները «Ասաիշ» զինված կազմավորման հետ համատեղ Էլ-Հասաքե քաղաքից 10 կիլոմետր արեւելք ընկած շրջանում գերի են վերցրել 230 սիրիացի զինվորների եւ սիրիական ժողովրդական աշխարհազորի մարտիկների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հայտնել Է քրդական ANFNews լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 21-ին քրդական ջոկատներին հաջողվել Էր կառավարական զորքերի զինծառայողներին եւ աշխարհազորայիններին շրջապատել Էլ-Հասաքեի արեւելյան մասում՝ Քոուքաբ բարձունքի շրջանում: Մեկօրյա դիմադրությունից հետո 230 զինծառայողներն ու աշխարհազորայինները հանձնվել են:
Սիրիական բանակի հրամանատարության կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել:
Էլ-Հասաքե քաղաքում քրդական ջոկատների եւ կառավարական զորքերի միջեւ մարտերն սկսվել Էին օգոստոսի 16-ին: Սիրիական բանակի հայտարարության համաձայն՝ քրդերը հարձակվել են կառավարական ուժերի դիրքերի վրա եւ փորձել են գրավել քաղաքը: Սիրիական ռազմաօդային ուժերն իրենց հերթին երկու անգամ հարվածներ են հասցրել քրդական զինված կազմավորումների դիրքերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` REUTERS
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում