Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար է բացվել

Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար է բացվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակում օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը եւ օծումը՝ ձեռամբ  Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շվեդիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Հանդիսավոր արարողությունը ուղեկցվեց պատարագով և եկեղեցու մկրտության ավազանի օծման արարողությամբ։

Արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Սյոդերթելյեի քաղաքապետ Բոել Գոդները (Boel Godner), Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը։ Ներկա էին նաև Շվեդիայի պետական մարմինների և քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Շնորհավորելով ներկաներին Շվեդիայում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված առաջին խաչքարի բացման կապակցությամբ՝ դեսպան Ապիտոնյանը նշեց, որ այն կրոնական և մշակութային արժեք լինելուց զատ, խորհրդանշում է Շվեդիայի հայ համայնքի հավատարմությունը ազգային արմատներին և ինքնությանը, ինչես նաև վճռականությունը հետամուտ լինելու հայ ժողովրդի անավարտ դատին՝ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը և դատապարտմանը»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am