Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռիո-2016»-ի վերջին մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին 2 մարզիկները

«Ռիո-2016»-ի վերջին մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին 2 մարզիկները

ԵՐԵՎԱՆ, 21  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ռիո-2016»-ի վերջին մրցումային օրը Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարի մեջ կմտնեն վերջին 2 մարզիկները: «Արմենպրես»-ը հայտնում է, որ 65 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, ով պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Դավիթին վիճակահանությամբ բաժին է հասել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոն: Դավիթ Սաֆարյանը իր գոտեմարտը կսկսի Երևանի ժամանակով 15:30-ից հետո:

Հայաստանի մյուս ազատ ոճային ըմբիշը 97 կիլոգրամ քաշային Գեորգի Կետոևն է: Կետոևին բաժին է հասել վրացի Էլիզբար Օդիկաձեն: Կետոևը ևս պայքարը սկսելու է 1/8 եզրափակիչից: Գեորգի Կետոևի գոտեմարտը կկայանա 16:15-ի սամհաններում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am