Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է տուժած լրագրողներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է տուժած լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հուլիսի 30-ին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում այցելել է հուլիսի 29 լույս 30-ի գիշերը Էրեբունի համայնքում վիրավորված լրագրողներին ու զրուցել նրանց հետ: Ա1+-ի ու Լայֆնյուզի լրագրողների հետ հանդիպումից հետո նա այցելել է Ազատություն ռադիոկայանի գրասենյակ, որի լրագրողներից մի քանիսը ևս երեկ գիշեր վիրավորվել էին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջը:

«Ազատ խոսքի համար անհրաժեշտ է մամուլ, որը կարող է լրատվություն հաղորդել՝ առանց վախենալու վնասվածք ստանալուց: Լրագրողներին վնասվածք հասցնելը վնասվածք է ողջ հասարակությանը ու ժողովրդավարական հեռանկարին: Մենք կաշխատենք այնպես անել, որ երեկ գիշերվա բռնություններում ներգրավված որևէ անձ, այդ թվում և ուժային կառույցների պաշտոնյաները չմասնակցեն ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող որևէ ուսումնական կամ այլ ծրագրի»,- ասաց դեսպան Միլսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am