Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Թուրքիայի ձախողված հեղաշրջման հետեւանքով կալանավորվել է 18 հազար մարդ

Թուրքիայի ձախողված հեղաշրջման հետեւանքով կալանավորվել է 18 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտնել է ձախողված հեղաշրջման փորձից հետո 18 հազար մարդ կալանավորման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդում է Газета.ru-ն:

Նա նաեւ նշել է, որ 9677 կալանավորների արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 246 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 2185 է: Հեղաշրջման փորձ կազմակերպելու համար Թուրքիայի կառավարությունը մեղադրում է Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am