Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արսինե Խանջյանը մտադիր է ակցիաների իր նկարահանումները հետագայում որևէ ձևով ներկայացնել հանրությանը

Արսինե Խանջյանը մտադիր է ակցիաների իր նկարահանումները հետագայում որևէ ձևով ներկայացնել հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ով այս օրերին գտնվում է Երևանում և նկարահանումներ կատարում բողոքի ակցիաների ժամանակ, մտադիր է այն որոշակի տեսքով ներկայացնել ապագայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնեց դերասանուհին` նշելով, որ նախապես տեղի ունեցող իրադարձությունները վավերագրելու նպատակ չի հետապնդել:

 «Այդ տեսախցիկը նոր եմ վերցրել, այստեղից հետո Բեյրութ պետք է գնամ, հուսով եմ հորաքրոջս արձանագրեմ, ով տարեց է ու Տիգրանակերտի բարբառն է կիրառում: Բայց երբ իմ շուրջը տեսա մարդկանց, ովքեր նկարում էին, ես էլ որոշեցի: Վստահաբար այն պետք է ադյունք ունենա: Ներկայում ժամանակ չունեմ, Ատոմը (խմբ. ռեժիսոր Ատոմ Էգոյան, ով Արսինե Խանջյանի ամուսինն է) կամ ես առաջիկայում դրա վրա կաշխատենք»,-ասաց Արսինե Խանջյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am