Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել բնակարանում նկատված օձին
19:26, 29 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 29-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկում նկատվել է օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում