Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թրամփը սուր քննադատության Է ենթարկել Քլինթոնին նրա ճառից անմիջապես հետո

Թրամփը սուր քննադատության Է ենթարկել Քլինթոնին նրա ճառից անմիջապես հետո

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամբը սուր քննադատության Է ենթարկել իր դեմոկրատ մրցակցուհի Հիլարի Քլինթոնին այն բանից անմիջապես հետո, երբ նա Ֆիլադելֆիայում ավարտել Է ելույթը դեմոկրատների համագումարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

«Ոչ ոք ավելի վատ որոշումներ չի ընդունում, քան Հիլարի Քլինթոնը. կոռուպցիան եւ ավերածությունները հետեւում են նրան ամենուրեք»,- Twitter-ում հայտարարել Է Թրամփն իր տասը միլիոն բաժանորդներին: «Մերձավոր Արեւելքում Հիլարիի պատերազմները հանգեցրեցին ավերածության, ահաբեկչության եւ ԻՊ-ի (գործունեության) ամբողջ աշխարհում»,- հայտարարել Է Թրամփը մի այլ թվիթերում: Նա նաեւ Քլինթոնին մեղադրել Է այն բանում, որ վերջինս չի  արտասանել «արմատական իսլամ» բառերն ահաբեկչության վերաբերմամբ:     

Վերջապես, Թրամփը հարձակման Է անցել Քլինթոնի տնտեսական ծրագրի վրա: «Հիլարին աշխարհը պատկերացնում Է առանց սահմանների, որտեղ աշխատող մարդիկ չունեն ոչ իշխանություն, ո՛չ աշխատանք, ո՛չ Էլ անվտանգություն»,- հայտարարել Է Թրամփը: «Հիլարին երբեք չի բարափոխի Ուոլ Սթրիթը: Նա պատկանում Է Ուոլ Սթրիթին»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am