Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությանն առաջարկվում է նվազեցնել հարկային տույժերի դրույքաչափը

Կառավարությանն առաջարկվում է նվազեցնել հարկային տույժերի դրույքաչափը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի  պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն ընդգրկված է գործադիրի հուլիսի 29-ի նիստի օրակարգում: 

Պատգամավորն առաջարկում է սահմանել, որ հարկի վճարումը ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժ է վճարովի ոչ թե 0.15, այլ 0.075 տոկոսի չափով: Ըստ կառավարության եզրակացության՝ տույժ դրույքաչափի նվազեցման առաջարկություն արել են այլ պատգամավորներ ևս, ուստի նպատակահարմար է հարցը քննարկել հարկային օրենսգրքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am