Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Զինված հեղաշրջման փորձին մասնակցել է Թուրքիայի զինվորականության 1,5 տոկոսը

Զինված հեղաշրջման փորձին մասնակցել է Թուրքիայի զինվորականության 1,5 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի ծառայողական կազմից 8,651 մարդ է մասնակցել հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Թուրքիայի գլխավոր շտաբը:

Այն կազմում է ամբողջ անձնակազմի 1.5 տոկոսը: Ձախողված հեղաշրջման ընթացքում օգտագործվել են 35 ինքնաթիռ, 37 ուղղաթիռ, 74 տանկ եւ 3 նավ, ինչպես նաեւ փոքր չափերի 3,992 զինատեսակներ: Ենթասպաների եւ զինվորների թիվը կազմել է 1,676: Հեղաշրջման փորձին միացել էր ռազմական ուսումնարանների 1,214 ուսանող:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 246 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 2185 է: Հեղաշրջման փորձ կազմակերպելու համար Թուրքիայի կառավարությունը մեղադրում է Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am