Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այսօր հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

 Այսօր հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 28-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր:  2016թ. օրվան նվիրված միջոցառումները, որոնք միտված են բնակչության շրջանում տեղեկատվության հասնելիության ապահովմանը,  միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում վերհանված խնդիրների բարձրաձայնմանը, անց են կացվում «Ճանաչեք հեպատիտը, գործեք հիմա» կարգխոսի ներքո:   

Տարեկան աշխարհում 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` շուրջ 300 մլն մարդ վարակված են քրոնիկ հեպատիտ B վիրուսով, 170 մլն՝ հեպատիտ C վիրուսով, տարեկան հայտնաբերվում է հեպատիտ C վարակի 3-4 մլն նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350-500 հազար մարդ մահանում է հեպատիտ C-ի բարդություններից: Արդեն շուրջ 20 տարի է հեպատիտ A-ի և B-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում հեպատիտ A-ին: 2008 թվականից ի վեր` հեպատիտ A-ի հիվանդացությունը նվազել է 9 անգամ, իսկ հեպատիտ B-ի  հիվանդացությունը` 1,8 անգամ: Հեպատիտ B-ի կանխարգելման գործում  արդյունավետության հստակ ցուցանիշ է մանկական ազգաբնակչության շրջանում  հիվանդացության կտրուկ նվազումը` 140 անգամ:

Ինչ վերաբերում է հեպատիտ C-ին, ապա վերջինիս բուժումը շարունակում է հիմնախնդիր մնալ: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտ C-ի դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարվում են հիմնականում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման ընդհանուր մոտեցումների հիման վրա: Վիրուսային հեպատիտ C-ի առաջացման ռիսկերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք արտահայտվում են յուրօրինակ փոխանցման գործոններով, վարակի զարգացման և տարածման յուրահատկությամբ, ինչպես նաև բարդություններով:

Կարևորելով խնդիրը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում ստեղծվել են հեպատիտների կանխարգելման գործընթացները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովներ: Մի շարք շարունակական ծրագրեր և միջոցառումներ են իրականացվում` նպատակ ունենալով բարելավել Հայաստանում համաճարաբանական իրավիճակը, լաբորատոր հսկողությունը, տեղեկատվական բազան: Խնդրահարույց է հեպատիտ C-ի  վաղաժամ ախտորոշման, արդյունավետ բուժման իրականացումը` հատկապես սոցիալապես անապահով և հատուկ խմբերի համար: Նախատեսած միջոցառումները հիմնականում միտում ունեն նվազեցնելու վիրուսային հեպատիտների հիվանդացության և մահացության ցուցանիշները, բարելավելու հիրանդների կյանքի որակը Հայաստանի Հանրապետությունում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am