Բակո Սահակյանն Ասկերանի շրջանում ծանոթացել է գյուղատնտեսական աշխատանքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին այցելել է Ասկերանի շրջան, որտեղ ծանոթացել է գյուղատնտեսական աշխատանքներին, այնուհետեւ Տիգրանակերտում հրավիրել խորհրդակցություն շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են շրջանի եւ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, առկա խնդիրներին ու հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ շրջանում նախատեսված մի շարք ծրագրերի իրականացումը շոշափելի ազդեցություն կունենա հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում