Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Դեսպան Մելքոնյանն ու Եգիպտոսի խորհրդարանի հանձնաժողովի նախագահը կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը

Դեսպան Մելքոնյանն ու Եգիպտոսի խորհրդարանի հանձնաժողովի նախագահը կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հուլիսի 27-ին հանդիպել է ԵԱՀ Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին ԱԳ նախարար Մոհամեդ Էլ-Օրաբիին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Մելքոնյանը ԱՀՀ նախագահին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները և մոտեցումները։

Երկուստեք կարևորվեցին ՀՀ և ԵԱՀ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am