Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ դեսպանատունը մտահոգիչ է համարում ՊՊԾ գնդի տարածքում բուժանձնակազմին պահելու մասին հաղորդումները

 ԱՄՆ դեսպանատունը մտահոգիչ է համարում ՊՊԾ գնդի տարածքում բուժանձնակազմին 
պահելու մասին հաղորդումները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Էրեբունիում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հուլիսի 26-ի հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետևում է իրադարձություններին և ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մենք ողջունում ենք և միանում շարունակաբար զսպվածություն դրսևորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին: Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով` մենք բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն, գործել օրենքի սահմաններում ու հանդես բերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հանձնառություն: Մեզ համար հատկապես մտահոգիչ են Էրեբունու ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին մամուլի հաղորդումները: Այսպիսի գործողություններն անընդունելի են, և եթե համապատասխանում են իրականությանը, ապա կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել այս անձանց»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am