Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները մեծ դերակատարություն են ունենալու Մերձավոր Արևելքում. Բորիս Նավասարդյան

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները մեծ դերակատարություն են ունենալու Մերձավոր Արևելքում. Բորիս Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-Թուրքիա հարաբերությունները մեծ դերակատարություն են ունենալու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Տարածաշրջանային զարգացումների մեխը մի շարք երկրների շահերն են՝ Ռուսաստան, Թուրքիա, Իսրայել: Իսրայելն ունի անվտանգության խնդիրներ լուծելու անհրաժեշտություն: Նա պետք է կարողանա պաշտպանվել Իրանից և «Հըզբոլլահ»-ից: Ներկայումս ԱՄՆ-ն, նախագահական քարոզարշավի հետ կապված, դարձել է ոչ ակտիվ գործոն Մերձավոր Արևելքում, այդ պատճառով Իսրայելը փնտրում է նոր արտաքին ուժեր, որը կարող է լինել Ռուսաստանը»,- ասաց Նավասարդյանը:

Նրա կարծիքով՝ որպեսզի Ռուսաստանը տարածաշրջանում արդյունավետ գործի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունները պետք է բացառվեն:

«Այդ պետություններն ունեն ընդհանուր շահեր և լուրջ հակասություններ Արևմուտքի հետ: Թուրքիայի հակասությունը Արևմուտքի հետ էլ ավելի ուժեղացավ, երբ այնտեղ հայտարարություններ տարածվեցին մահապատիժը վերականգնելու մասին, որը սկզբունքորեն անընդունելի է Արևմուտքի համար: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, թեև Արևմուտքի հետ նա հետզհետե վերականգնում է տնտեսական համագործակցությունը, սակայն քաղաքական ոլորտում հակասությունները շարունակվելու են»,- ընդգծեց Նավասարդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am