ՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանության Շենգավիթի բաժնում տեսակցել են Լևոն Բարսեղյանին
16:32, 27 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ« Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին և տեսակցել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը, պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լևոն Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի հանդիպումը:
Լրացուցիչ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում