Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հանրապետությունում խոտածածկ տարածքներ են այրվել

 Հանրապետությունում խոտածածկ տարածքներ են այրվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 26-27-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արեմնպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, մասնավորապես՝ Երևանի Կուրղինյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Դ. Մալյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում՝ մոտ 100 քմ, Ա. Խաչատրյան փողոցում՝ մոտ 500 քմ, «Դալմայի այգիներ» կոչվող հատվածում՝ մոտ 1 հա խոտածածկույթ և 15 հակ պահեստավորված անասնակեր, Սարալանջի փողոցի մոտակայքում՝ մոտ 1000 քմ բուսածածկույթ:

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 3-րդ փողոցում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ամառանոցներում՝ մոտ 1 հա, Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում՝ «Կրակադաշտ» կոչվող հատվածում՝ մոտ 15 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցում՝ մոտ 400 քմ, Տավուշի մարզի Ազատամուտի գյուղի սկզբնամասում՝ մոտ 2000 քմ, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գերեզմանատանը հարակից տարածքում՝ մոտ 1.5 հա, Կոտայքի մարի Կոտայք գյուղի 11-րդ փողոցում՝ մոտ 2 հա, Շիրակի մարզի Անի քաղաքի Նոր թաղամասի 3-րդ փողոցին հարակից տարածքում՝ մոտ 2000 քմ, Սյունիքի մարզի Վահրավար գյուղում՝ մոտ 150 քմ, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ մոտ 4 հա խոտածածկ տարածք և բուսածածկույթ, Ալավերդի-Այրում ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա բուսածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am