ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով
23:07, 26 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զինված խմբի կողմից հուլիսի 17-ին գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Այս պահին զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը»,- գրել է Ահարոնյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում