Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկնարկել է հերթական հավաքը Խորենացի փողոցում

Մեկնարկել է հերթական հավաքը Խորենացի փողոցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդին հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում, հուլիսի 25-ի երեկոյան մեկնարկել է հերթական ամենօրյա հավաքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքի ընթացքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նշել է, որ ժիրայր Սէֆիլյանն ունի ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու ծրագիր և կարևորել իշխանությունների հետ բանակցությունների անցկացումը: Միաժամանակ, Ենիգոմշյանն ասաց, որ ՀՀ ոստիկանությունը պետք է հավելյալ բացատրություններ տա հավաքը Խորենացի փողոցից այլ վայր տեղափոխելու վերաբերյալ հայտարարության շուրջ:

Այնուհետև, հավաքի ընթացքում ելույթ ունեցան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը և այլք:

Հավաքի ընթացքում նախօրեի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձ չեղավ, որի առնչությամբ հայտարարություն էր տարածել ՀՀ ոստիկանությունը:

Հուլիսի 25-ի երեկոյան ժամը 20:00-24:00 ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածքում գտնվող զինված խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս` փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել և այրել ևս երկու ավտոմեքենա այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ: Ժամը 01:00-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ` դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան: Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու և նրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա: Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ: Ի պատասխան հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել: Հրաձգության հետևանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել և նահանջել դեպի տարածք: Իրավապահներն անմիջապես բուժօգնություն են կանչել և առաջարկել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, ինչին զինված խմբի անդամները համաձայնել են: Ներկայումս երկու վիրավորներն էլ գտնվում են հիվանդանոցում և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Վիրավորված անձինք են Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am