Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՔԾ-ն կատարում է քննություն՝ պարզելու հարկադիր կատարողների կողմից հանցագործություն կատարելու տվյալները

ՀՔԾ-ն կատարում է քննություն՝ պարզելու հարկադիր կատարողների կողմից 
հանցագործություն կատարելու տվյալները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնի Մասիսի բաժանմունքում հարուցված կատարողական վարույթով պահանջատեր Սամվել Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա 2016 թվականի մարտի 10-ին հիշյալ բաժանմունքում հարուցված կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողն ու վերադասները առաջարկել են ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցել գումար՝ բնակարանից վտարումն իրականացնելու համար: Ինքը հրաժարվել է առաջարկից և հետագայում պարզել, որ նույն հարկադիր կատարողը, օրենքով սահմանված կարգով, չի կատարել բնակարանից վտարելու վերաբերյալ դատարանի կողմից տրված կատարողական թերթի պահանջները, իսկ վերջինիս վերադաս պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ իր իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ և 315-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am