Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում երկու բարձրաստիճան դիվանագետներ ազատվել են աշխատանքից

Թուրքիայում երկու բարձրաստիճան դիվանագետներ ազատվել են աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ԱԳՆ-ի դեսպանի աստիճան ունեցող երկու աշխատակիցներ` Գյուրջան Բալըքը եւ Թունջայ Բաբալըն զբաղեցրած պաշտոններից հեռացվել են այդ երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը` հղում կատարելով թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության մեջ իր աղբյուրին:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն երեկ հայտարարել է, որ ընդդիմադիր, չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած «զուգահեռ պետության» գործունեության հետաքննության շրջանակում, որին թուրքական իշխանությունները մեղադրում են Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, սպասվում է ԱԳՆ-ի մի շարք աշխատակիցների, այդ թվում` դեսպանների պաշտոնանկություններ:

Գյուրջան Բալըքը Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անձնական խորհրդականն էր եղել: Բաբալըն ավելի վաղ զբաղեցրել էր թուրքական ԱԳՆ-ի կադրերի բաժնի պետի պաշտոնը, հետո դեսպան էր նշանակվել Կանադայում: Աշխատանքից հեռացման պահին երկու աշխատակիցներն էլ աշխատում են Անկարայում:

Reuters-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 23-ին հայտարարել է, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով ընդհանուր առմամբ 13 հազար ձերբակալություն է իրականացվել: Թուրքիայի իշխանությունները 42 լրագրողների ձերբակալելու հանձնարարական են տվել իրավապահներին: 

Էրդողանը հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է 246, վիրավորվել 2185 մարդ: Նրա խոսքով` ձերբակալվածներից 4 հազարը զինվորականներ են, որոնց թվում` 103-ը գեներալներ:

Էրդողանը նաեւ հրամայել է փակել հազարից ավելի մասնավոր դպրոցներ եւ ուսումնական հաստատություններ, որոնք կարող են կապված լինել չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդների հետ, որին Անկարան մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am