Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Սիրիայի Մանբիջ գյուղի ուղղությամբ ավիահարված հասցնելու մասին տեղեկությունը

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Սիրիայի Մանբիջ գյուղի ուղղությամբ ավիահարված 
հասցնելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Նահանգներն ուշադիր և մանրակրկիտ ուսումնասիրում է տեղեկատվությունն այն մասին, որ իր կողմից գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Սիրիայի Մանբիջ գյուղի ուղղությամբ, ինչպես նաև այն, որ այդ հարվածի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:

«Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա Վաշինգտոնը պատրաստ է դեպքի պատասխանատվությունը վերցնել իր վրա»,-ասել է Սամանտա Փաուերը: Նա նշել է, որ հավաքագրվում են փաստեր դեպքի հետ կապված` համագործակցելով նաև Սիրիայի կազմակերպությունների հետ:

«Եթե մենք հաստատենք, որ մեր ավիահարվածներից Մանբիջ գյուղում քաղաքացիական անձինքն են տուժել, ապա մենք դա կընդունենք և կտեսնենք, թե ինչ քայլեր է հնարավոր իրականացնել այդ հարցում մեր կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ»,-ասել է Սամանտա Փաուերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am