Երևանի քաղաքապետը հանձնարարել է խստացնել մանկապարտեզների սննդի նկատմամբ հսկողությունը
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտայի
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետբ կապերի վարչությունից, համապատասխան քայլեր են ձեռնարկվել նաև տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանը ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների հեռացման ուղղությամբ, ինչի արդյունքում հաշվետու ժամանակահատվածու
Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն: Նշված ժամանակահատվածու
«Այս գործընթացը, անշուշտ, մեր մշտական ուշադրության կենտրոնում է, բայց ամռան այս շոգ եղանակին այն կրկնակի վերահսկողության տակ պետք է լինի: Խստագույնս վերահսկեք մատակարարվող սննդի թե՛ որակը և թե՛ պիտանելիության ժամկետները: Այս հարցում թեկուզ չնչին թերացումն անընդունելի է ինձ համար, քանի որ այն վերաբերում է մեր երեխաների առողջությանը: Ուստի եղեք խիստ բծախնդիր և սննդի ընդունման գործընթացում ներգրավելով ծնողներին` խստորեն հետևեք մեր առաջադրած պահանջների լիարժեք կատարմանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ 2 շաբաթվա ընթացքում արձանագրվել է իրավախախտման 7 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը:
Զեկուցվել է, որ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ աշխատանքները: Ըստ այդմ նախորդ 2 շաբաթվա ընթացքում կազմվել է 90 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում