Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախում մեկնարկել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումները

Արցախում մեկնարկել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի 
հանրային քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 25-ին ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ առաջին հանրային քննարկումները՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ներկայացնելով նախագծի կառուցվածքը, նշել է, որ այն բաղկացած է նախաբանից և 5 գլուխներից. մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը և հանրաքվեն:

Համաձայն ընթացակարգի՝ այնուհետև իրենց տեսակետներն են առաջադրել հանդիպմանը հրավիրված՝ «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88», «Ազգային վերածնունդ» խորհրդարանական կուսակցությունների և Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական և Արցախի հանրապետական արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները: Քաղաքական կառույցների պատասխանատուներն անդրադարձել են մարդու իրավունքներին, տեղական ինքնակառավարմանը, դատական ոլորտին և անվտանգության ու պաշտպանության համակարգերին վերաբերող տարաբնույթ հարցերի:

Հանդիպման հիմնական քննարկումը ծավալվել է կառավարման համակարգի նախագահական և խորհրդարանական մոդելների շուրջ: Մտքերի փոխանակության ընթացքում կուսակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց տեսակետներով, որից հետո անհրաժեշտ պարզաբանումներ են ստացել հանձնաժողովի նախագահից:

Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ քննարկումները շարունակվելու են առաջիկա օրերին, և մինչև օգոստոսի 1-ը հայեցակարգի նախագիծը ներկայացվելու է Հանրապետության նախագահին: Հայեցակարգին հավանություն տալուց հետո միայն մասնագիտական հանձնաժողովը կսկսի սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը՝ վերջնական տեսքով այն ներկայացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am