Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

2009 թվականից ի վեր Աֆղանստանում շուրջ 23 հազար խաղաղ բնակիչ Է սպանվել. ՄԱԿ

2009 թվականից ի վեր Աֆղանստանում շուրջ 23 հազար խաղաղ բնակիչ Է սպանվել. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում 2009 թվականից ի վեր 22 941 խաղաղ բնակիչ Է սպանվել եւ 40 993-ը՝ վիրավորվել: Այս տվյալները բերված են ՄԱԿ-ի՝ հուլիսի 25-ին Ժնեւում հրապարակված զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 Այս տարվա առաջին վեց ամիսներին քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվն, ինչպես նշված Է փաստաթղթում, անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել Է 4 տոկոսով: ՄԱԿ-ի՝ Աֆղանստանի աջակցման ներկայացուցչության փորձագետները հաղորդել են 1 601 սպանված եւ 3 565 վիրավորված խաղաղ բնակիչների մասին: «Դա կիսամյակում ամենաբարձր ցուցանիշն Է 2009 թվականից ի վեր»,- ընդգծում են զեկույցի հեղինակները: 

ՄԱԿ-ի՝մարդու իրավունքների գերագույն կոմսար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը «տագնապալի եւ ամոթալի» Է համարել այն փաստը, որ զոհվածների եւ վիրավորվածների թվում երեխաները կազմում են գրեթե մեկ երրորդը՝ 1509: Յոթուկես տարվա ընթացքում փոքրիկ աֆղանների շրջանում այդքան շատ մահեր եւ վիրավորումներ արձանագրվել Է առաջին անգամ: «Այս թվերը հիմնված են մոտավոր հաշվարկների վրա»,- նշում են փորձագետները՝ պարզաբանելով, որ իրականում Աֆղանստանում հակամարտության զոհերն ավելի շատ են:

Փաստաթղթում ընդգծված Է, որ այս տարվա առաջին վեց ամսում Աֆղանստանում ներքին տեղահանված անձանց թիվն աճել Է 157 997-ով եւ հասել 1,2 միլիոնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am