Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների առաջին խումբը մեկնել է Ռիո

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների առաջին խումբը 
մեկնել է Ռիո

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության հովանավորությամբ հայկական օլիմպիական պատվիրակության առաջին խումբը՝ լողորդները, ծանրորդները և աթլետները,  կեսգիշերին Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնել են Ռիո դե Ժանեյրո: Ծանրորդների թիմը գլխավորում է հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Աթլետները խաղերին կմասնակցեն աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ: Ծանրորդների հետ Ռիո չի մեկնել Առաքել Միրզոյանը, ով թիմին կմիանա ավելի ուշ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից և Ucom ընկերության լրատվական ծառայությունից:

Հայկական օլիմպիական թիմին ճանապարհելու էին եկել մարզիկների հարազատները և բարեկամները: Հայ մարզիկների ևս մեկ խումբ Ռիո կմեկնի արդեն հուլիսի 26-ին` գիշերը: Պատվիրակության ղեկավարը կլինի ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է:

«Մենք լիահույս ենք, որ ազգային օպերատորի աջակցությամբ Ռիո մեկնած ազգային օլիմպիական հավաքականն օգոստոսի վերջին ոսկե մեդալներով ծանրաբեռնված կվերադառնա Հայաստան», - նշել է Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցման բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am