Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բակո Սահակյանը ծանոթացել է Քաշաթաղում հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացքին

Բակո Սահակյանը ծանոթացել է Քաշաթաղում հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Քաշաթաղի շրջան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ծանոթացել է Հագարի եւ Աղավնո գետերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացքին:

Նախագահը Քաշաթաղի շրջանի ջրային պաշարների օգտագործումը համարել է ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող ծրագիր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ նշելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրություն է դարձնելու այդ բնագավառին:

Այնուհետեւ Բակո Սահակյանը Ծիծեռնավանք գյուղում խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության ու շրջանի հյուսիսային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, քննարկել այնտեղ առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել վերաբնակեցման հարցերին եւ բերքահավաքի ընթացքին:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am