Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Լիբիայի ափին ավելի քան 40 խեղդված միգրանտների մարմիններ են գտել

Լիբիայի ափին ավելի քան 40 խեղդված միգրանտների մարմիններ են գտել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի ափին 41 խեղդված միգրանտների մամիններ են գտել, հաղորդել Է The Daily Mail-ը: Երկրի մայրաքաղաք Տրիպոլիից դեպի արեւմուտք գտնվող Սաբրաթա քաղաքի լողափին դիակները հայտնաբերել են մի խումբ կամավորներ: Մարմինները տարել են դիարան՝ ԴՆԹ-ի անալիզ կատարելու համար, այնուհետեւ նրանց կթաղեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

«Մենք կարծում ենք, որ այս մարդիկ խեղդվել են հինգ կամ վեց օր առաջ»,- հրատարակությանը հաղորդել Է տեղական իշխանությունների ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ամեն օր ափին մեկ կամ երկու մարմին են գտնում, սակայն 41 դիակը «բացառիկ մեծ թիվ Է»:     

Հյուսիսային Աֆրիկայից Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու ձգտող միգրանտների հոսքն ավելացել Է այն բանից հետո, երբ փակվել Է Թուրքիայի տարածքով Հունաստան եւ բալկանյան երկրներ տանող ցամաքային երթուղին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am