Ալիեւը, Էրդողանը եւ Բերդիմուհամեդովը կհանդիպեն մինչեւ տարեվերջ
11:34, 25 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի նախագաներ Իլհամ Ալիեւը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կհանդիպեն մինչեւ ընթացիկ տարվա վերջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Hurriyet Daily News-ը, հայտարարել է Թուրքմենստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Քափուջուն:
Նրա խոսքով` քննարկման հիմնական թեման կհանդիսանա էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, մասնավորապես, Կասպից ծովի հատակով թուրքմենական գազը Ադրբեջան, իսկ հետո անատոլիական գազատար խողովակաշարով Եվրոպա փոխադերու համար գազատարի անցկացման հարցը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում