Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վալերի Օսիպյանը Խորենացու փողոցում է. նա արդեն անցել է ծառայության

Վալերի Օսիպյանը Խորենացու փողոցում է. նա արդեն անցել է ծառայության

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանն արդեն անցել է ծառայողական պարտականությունների կատարմանը: Նա դեռևս երեկ՝ հուլիսի  23-ին է ազատ արձակվել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումից հետո զինյալների մոտ 7 օր պատանդ մնալուց հետո և արդեն Խորենացու փողոցում է՝ հատուկ պահպանվող տարածքում հսկողություն իրականացնող իրավապահների հետ:

«Արմենպրես»-ի թղթակիցը Խորենացու փողոցից հաղորդում է, որ Օսիպյանը հրաժարվեց շփվել լրագրողների հետ: Նրան ոստիկանները ողջունեցին և ուղեկցեցին դեպի հատուկ պահպանվող տարածք:

Խորենացու փողոցում հուլիսի 24-ի երեկոյան սակավաթիվ մարդիկ են, նրանք փոքր խմբերով հավաքվում և զրուցում են:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց: Հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Մի քանի ոստիկան վիրավորվել են: Վերջին չորս ոստիկանները, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ազատ են արձակվել հուլիսի 23-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am