Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մյունխենի հրաձիգը ողբերգության օրը տապալել է տեխնիկումի քննությունը. ԶԼՄ

Մյունխենի հրաձիգը ողբերգության օրը տապալել է տեխնիկումի քննությունը. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի առևտրի կենտրոններից մեկում ուրբաթ երեկոյան սպանդ սարքած երիտասարդն ուներ հասակակիցների հետ շփման լուրջ խնդիրներ, իսկ ողբերգության օրը տապալել է տեխնիկումի քննությունը։ Այս մասին հայտնել է գերմանական Bild am Sonntag (BamS) թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները։

Երիտասարդի անունն Ալի Դավիդ Սոնբոլի էր, նա Գերմանիայի քաղաքացի է, որը ծնվել էր իրանցիների ընտանիքում. հայրը տաքսիստ է, մայրն աշխատում է խոշոր առևտրային կենտրոնում։ Նա ծնվել և մեծացել է Մյունխենում, Դախաուեր-շտրասե, Մաքսֆորշտադ թաղամասի այդ մասն անապահով է համարվում։   

Ինչպես գրում է պարբերականը, Սոնբոլիին ծաղրուծանակի էին ենթարկում թուրք և արաբ հասակակիցները։ Մի քանի տարի առաջ նա կողոպուտի էր ենթարկվել, ոստիկանություն էր դիմել մի քանի անգամ ծեծի ենթարկվելուց հետո։ BamS-ը նշում է, որ մյունխենյան հրաձիգի մոտ ախտորոշվել է ուշադրության և հիպերակտիվության պակասի համախտանիշ

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, քննիչները ենթադրում են, որ Սոնբոլին կարող էր համակրել Անդերս Բրեյվիկին, ով սպանդ էր սարքել Նորվեգիայում հինգ տարի առաջ։ Երիտասարդի սենյակում եղել են գրքեր, որտեղ նկարագրվում են դպրոցներում կատարված զանգվածային սպանություններ։ Տեղի ԶԼՄ-ներն ակտիվորեն զուգահեռներ են տանում մյունխենյան և նորվեգական հրաձիգների միջև. չէ որ Սոնբոլին իր հանցագործությունը կատարել է Բրեյվիկի կողմից սպանդն իրականացնելուց ուղիղ 5 տարի հետո։ Բացի այդ, Մյունխենում կիարառվել է Glock-17 ատրճանակը, որն օգտագործել է նաև Բրեյվիկը։

 Սոնբոլին սպանել է 10 մարդ, ինչից հետո ինքնասպան է եղել։ Նրա գործողության տուժող է համարվում 35 մարդ, ներառյալ նրանք, ովքեր վնասվածքներ են ստացել  հրմշտոցներում։ Դրանք ամբողջ քաղաքում առաջացել են, երբ խուճապ է առաջացել «սուր ահաբեկչական իրավիճակի»  մասին լուրի տարածումից հետո։


Լուսանկարը՝ EPA/SVEN HOPPE/ТАСС




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am