Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Սեւանա լիճ-2016» շախմատի մրցաշարի 6 տուրց հետո հաստատվեց եռիշխանություն

«Սեւանա լիճ-2016» շախմատի մրցաշարի 6 տուրց հետո հաստատվեց եռիշխանություն

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրի ավարտից հետո մրցաշարային աղյուսակում հաստատվեց եռիշխանություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցաշարի մրցավար Նորայր Քալանթարյանը, խաղաղ արդյունքով են ավարտվել Սեւյան-Գուիջարո, Գաբուզյան-Փաշիկյան,  Տեր-Սահակյան-Արտեմեւ պարտիաները: Համառ պայքարում Դուդան հաղթել է Հովհաննիսյանին, Սանթոշը՝ Օնիշչուկին:

6 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Սամվել Սեւյանը, Յան Դուդան եւ Վիդիթ Սանթոշը: 3,5 միավոր են վաստակել Սամվել Տեր-Սահակյանը եւ Վլադիսլավ Արտեմեւը, 3 միավոր՝ Դավիդ Գուիջարոն, 2,5-ական միավոր՝ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Արման Փաշիկյանը: Աղյուսակը 1,5 միավորով եզրափակում են Հովհաննես Գաբուզյանը եւ Վլադիմիր Օնիշչուկը: Վաղը կկայանա 7-րդ տուրը։

Խոսրով Խլղաթյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am