Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թուրքիայում ապստամբության մասնակցության մեջ կասկածվող անձանց կկալանավորեն 30 օրով

Թուրքիայում ապստամբության մասնակցության մեջ կասկածվող անձանց կկալանավորեն 30 օրով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի իշխանությունները մինչեւ 30 օր ժամկետով կալանքի տակ կպահեն ձախողված հեղաշրջման մասնակցության մեջ կասկածվող անձանց: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  Interfax.ru-ն:

Լուծարվել են նաեւ մի քանի հազար կառույցներ`այդ թվում նաեւ մի շարք կրթական հաստատություններ, որոնք հնարավոր կապ են ունեցել ԱՄՆ-ում գտնվող Ֆեթուլահ Գյուլենի հետ:

Անկարան մեղադրում է Գյուլենին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, մինչդեռ Գյուլենը հերքում է իր մասնակցությունը այդ ամենին:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am