Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ազիզ Թամոյանի համոզմամբ՝ Երեւանում ստեղծված իրավիճակի միակ լուծումը փոխզիջումն է

Ազիզ Թամոյանի համոզմամբ՝ Երեւանում ստեղծված իրավիճակի միակ լուծումը փոխզիջումն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ազիզ Թամոյանը կարծում է, որ Հայաստանում ստեղծված վիճակի միակ լուծումը փոխզիջումն է:

«Պետք չէ թշնամու ջրաղացին ջուր լցնել: Կարծում եմ՝ երկու կողմերն էլ իրենց մեջ պետք է ուժ գտնեն եւ թույլ չտան արյունահեղություն, համագործակցեն միմյանց հետ:  Պետք է խաղաղ ձեւով լուծում գտնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ազիզ Թամոյանը:

Նրա խոսքով՝ համայնքի համար դժվար չէ գնալ Խորենացի փողոց, սակայն վստահ չէ, որ դա ինչ-որ կերպ օգուտ կտա ստեղծված իրավիճակի լուծմանը:

«Պոնտի» հունական համայնքի երիտասարդական թևի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդին նույնպես համակարծիք է, որ չպետք է թույլ տալ արյունահեղություն:

«Հունական համայնքը նախեւառաջ ցավակցում է ոստիկանի ընտանիքին, եւ կարծում, որ միայն ժողովուրդը կարող է կանխել արյունահեղությունը՝ անկախ նրանից իշխանամետ է, թե ընդդիմադիր. ժողովուրդը պետք է համախմբվի»,- եզրափակեց նա:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով  պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է  Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am