Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Բակո Սահակյանը հայաստանցի բժիշկների հետ քննարկել է ՀՀ եւ ԼՂՀ բժշկական հաստատությունների համագործակցության հարցեր

Բակո Սահակյանը հայաստանցի բժիշկների հետ քննարկել է ՀՀ եւ ԼՂՀ բժշկական 
հաստատությունների համագործակցության հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների մի խումբ ղեկավարների եւ բժիշկների:

Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի բժշկական հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժիշկների հաճախակի այցելություններն Արցախ՝ նշելով դրանց դրական ազդեցությունը բնակչության բժշկական սպասարկման որակի բարձրացման եւ առողջապահության ոլորտի հետագա զարգացման վրա:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am