Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը պաշտոնապես համաձայնվել Է ԱՄՆ-ի նախագահ քվեարկվել Հանրապետական կուսակցությունից

Թրամփը պաշտոնապես համաձայնվել Է ԱՄՆ-ի նախագահ քվեարկվել Հանրապետական կուսակցությունից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլիարդատեր Դոնալդ Թրամփը հավաստել Է, որ պատրաստ Է քվեարկվելու ԱՄՆ-ի նախագահ: «Ես երախտագիտությամբ եւ հարգանքով եմ ընդունում ԱՄՆ-ի նախագահ քվեարկվելու՝ ձեր առաջարկությունը»,- ասել Է նա ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության՝ ընթացող համագումարի պատգամավորներին, որն ավելի վաղ առաջադրել Էր նրա՝ որպես նախագահի թեկնածությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Թրամփը հավաքվածներին հավաստիացրել Է, որ լի Է վճռականությամբ հաղթելու ընտրություններում: «Մենք մեր կուսակցությանը կվերադարձնենք Սպիտակ տունը, իսկ մեր երկիրը հետ կտանենք դեպի անվտանգություն, բարգավաճում եւ խաղաղություն»- ասել Է նա՝ համագումարում ելույթ ունենալով ծրագրային ճառով:

Նա նաեւ հայտարարել Է, որ իր քաղաքականության կենտրոնում կլինի ամերիկանիզմը, այլ ոչ թե գլոբալիզմը: «Ամերիկանիզմն, այլ ոչ թե գլոբալիզմն Է մեր «հավատմաքը»,- ասել Է Թրամփը: Հանրապետականը նշել Է, որ երկրի 50 խոշորագույն քաղաքներում 70 տոկոսով աճել Է բռնությունը, 10 աֆրոամերիկացի երեխաներից շուրջ 4-ն ապրում Է աղքատության մեջ, 14 միլիոն մարդ կորցրել Է աշխատանքը: Ամերիկայում կոռուպցիան հասել Է աննախադեպ մակարդակի: 

Թրամփն ընդգծել Է, որ Ամերիկան «այլեւս այդպիսի քաղկոռեկտ չի լինի»: Նա նաեւ խոստացել Է պարիսպ կառուցել ԱՄՆ-ի ցամաքային սահմանին՝ միգրանտների հոսքը երկիր դադարեցնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am