Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 320 կրակոց

Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 320 կրակոց

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 320 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am